11:54  ,  13 դեկտեմբերի, 2021

Լեբրոն Ջեյմսը գերազանցեց Կոբի Բրայանտի ռեկորդը

«Լոս Անջելես Լեյքերսի» առաջատար Լեբրոն Ջեյմսը Բասկետբոլի ազգային ասոցիացիայի կանոնավոր առաջնության հերթական խաղում դարձել է պատմական ռեկորդի հեղինակ։

«Լոս Անջելես Լեյքերսը» 106։94 հաշվով հաղթել է «Օռլանդոյին», Լեբրոն Ջեյմսը թրիփլ-դաբլ է հավաքել 30 միավորից, 11 անդրադարձից եւ 10 փոխանցումից։

Լեբրոն Ջեյմսը այդ ցուցանիշը գրանցած ամենատարեց բասկետբոլիստն է՝ 36 տարեկան, 346 օրական։ Նախորդ ռեկորդը պատկանում էր լեգենդար Կոբի Բրայանտին՝ 36 տարեկան, 99 օրական։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում