01:55  ,  13 դեկտեմբերի, 2021

«Ռեալն» ուժեղ էր «Աթլետիկոյից» (ֆոտո, վիդեո)

Իսպանիայի առաջնության 17-րդ տուրում առաջատար «Ռեալն» ընդունեց չեմպիոն «Աթլետիկոյին»։ Մադրիդյան դերբիում 2։0 հաշվով առավելության հասավ իտալացի Կառլո Անչելոտիի գլխավորած թիմը։

16-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց «Ռեալի» ֆրանսիացի հարձակվող Քարիմ Բենզեման, որը մասնակցեց առաջին խաղակեսին։ 57-րդ րոպեին Արքայական թիմի առավելությունը կրկնապատկեց իսպանացի հարձակվող Մարկո Ասենսիոն։

Երկու դեպքում էլ գոլային փոխանցումը կատարեց բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորը։

«Ռեալը» (17 խաղ) 42 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 8 միավոր առաջ է երկրորդ տեղում ընթացող «Սեւիլիայից», որը մեկ հանդիպում քիչ է անցկացրել։ «Աթլետիկոն» (16 խաղ) չորրորդն է՝ 29 միավոր։

Իսպանիայի առաջնություն, 17-րդ տուր

«Ռեալ» - «Աթլետիկո»՝ 2։0 (տեսանյութ)

Քարիմ Բենզեմա, 16, Մարկո Ասենսիո, 57

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում