01:36  ,  13 դեկտեմբերի, 2021

«Ինտերը» հաղթեց եւ գլխավորեց մրցաշարային աղյուսակը (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 17-րդ տուրում չեմպիոն «Ինտերն» ընդունեց հետնապահներից «Կալյարիին»։ Իտալացի Սիմոնե Ինձագիի գլխավորած թիմը վստահ հաղթանակ տարավ 4։0 հաշվով։

Դուբլի հեղինակ դարձավ արգենտինացի հարձակվող Լաուտարո Մարտինեսը, աչքի ընկան նաեւ չիլիացի հարձակվող Ալեքսիս Սանչեսը եւ թուրք կիսապաշտպան Հական Չալհանօգլուն։

«Ինտերը» 40 միավորով գլխավորեց մրցաշարային աղյուսակը եւ 1 միավոր առաջ է երկրորդ տեղում ընթացող «Միլանից»։ «Կալյարին» նախավերջինն է՝ 10 միավոր։

Իտալիայի առաջնություն, 17-րդ տուր

«Ինտեր» - «Կալյարի»՝ 4։0 (տեսանյութ)

Լաուտարո Մարտինես, 29, 68, Ալեքսիս Սանչես, 50, Հական Չալհանօգլու, 66

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում