09:40  ,  13 դեկտեմբերի, 2021

Չեմպիոնների լիգա․ 1/8 եզրափակիչի վիճակահանությունն՝ այսօր

Դեկտեմբերի 13-ին տեղի կունենա ֆուտբոլի եվրոպական Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի վիճակահանությունը։

Խմբային մրցաշարի արդյունքներով՝ թիմերը բաժանվել են երկու զամբյուղի։

Առաջին զամբյուղ. «Մանչեսթեր Սիթի» (Անգլիա), «Լիվերպուլ» (Անգլիա), «Այաքս» (Նիդերլանդներ), «Ռեալ» (Իսպանիա), «Բավարիա» (Գերմանիա), «Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա), «Լիլ» (Ֆրանսիա), «Յուվենտուս» (Իտալիա)։

Երկրորդ զամբյուղ. ՊՍԺ (Ֆրանսիա), «Աթլետիկո» (Իսպանիա), «Սպորտինգ» (Պորտուգալիա), «Ինտեր» (Իտալիա), «Բենֆիկա» (Պորտուգալիա), «Վիլյառեալ (Իսպանիա), «Զալցբուրգ» (Ավստրիա), «Չելսի» (Անգլիա)։

Վիճակահանությունը Շվեյցարիայի Նյոն քաղաքում կմեկնարկի Երեւանի ժամանակով 15։00-ին։

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին հանդիպումները տեղի կունենան 2022թ․ փետրվարի 15-16-ին եւ 22-23-ին։ Պատասխան հանդիպումները կանցկացվեն մարտի 8-9-ին եւ 15-16-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում