23:23  ,  12 դեկտեմբերի, 2021

«Բետիսը» հաղթեց խոշոր հաշվով եւ ամրապնդվեց երրորդ տեղում (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 17-րդ տուրում «Բետիսը» տանը մրցեց «Ռեալ Սոսյեդադի» հետ եւ վստահ հաղթանակ տարավ 4։0 հաշվով։

Դուբլի հեղինակ դարձավ իսպանացի պաշտպան Ալեքս Մորենոն, աչքի ընկան նաեւ իսպանացի հարձակվող Խուանմին եւ ֆրանսիացի հարձակվող Նաբիլ Ֆեկիրը։

«Բետիսը» 33 միավորով երրորդն է եւ 4 միավոր առաջ է երկու հանդիպում քիչ անցկացրած «Աթելտիկոյից», որը չորրորդն է։ «Ռեալ Սոսյեդադը» 5-րդն է՝ 29 միավոր։

Իսպանիայի առաջնություն, 17-րդ տուր

«Բետիս» - «Ռեալ Սոսյեդադ»՝ 4։0 (տեսանյութ)

Ալեքս Մորենո, 14, 79, Խուանմի, 57, Նաբիլ Ֆեկիր, 66

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով