22:59  ,  12 դեկտեմբերի, 2021

«Նապոլիի» եւ «Լացիոյի» պարտությունները (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 17-րդ տուրում «Նապոլին» ընդունեց «Էմպոլիին» եւ պարտություն կրեց նվազագույն հաշվով։

Հյուրերի միակ գոլը 70-րդ րոպեին խփեց իտալացի հարձակվող Պատրիկ Կուտրոնեն։

«Նապոլին» երկրորդ անընդմեջ պարտությունը կրեց Ա Սերիայում եւ նահանջեց չորրորդ տեղ՝ 36 միավոր։ Երրորդ տեղ բարձրացավ «Ատալանտան», որը մրցակցի խաղադաշտում 2։1 հաշվով առավելության հասավ «Վերոնայի» նկատմամբ։ «Էմպոլին» 26 միավորով բարձրացավ 7-րդ տեղ։

«Լացիոն» 1։2 հաշվով պարտություն կրեց «Սասուոլոյի» դեմ արտագնա խաղում եւ 25 միավորով նահանջեց 9-րդ տեղ։ «Սասուոլոն» 13-րդն է՝ 23 միավոր։

Իտալիայի առաջնություն, 17-րդ տուր

«Նապոլի» - «Էմպոլի»՝ 0։1 (տեսանյութ)

Պատրիկ Կուտրոնե, 70

«Սասուոլո» - «Լացիո»՝ 2։1 (տեսանյութ)

Դոմենիկո Բերարդի, 63, Ջակոմո Ռասպադորի, 69 - Մատիա Ցականյի, 6

Հեռացում՝ Կաան Այհան («Սասուոլո»), 87

«Վերոնա» - «Ատալանտա»՝ 1։2 (տեսանյութ)

Ջովանի Սիմեոնե, 22 - Ալեքսեյ Միրանչուկ, 37, Տյոն Կոպմեյներս, 62

«Ինտեր» - «Կալյարի»՝ 23։45 (Երեւանի ժամանակ)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով