21:05  ,  12 դեկտեմբերի, 2021

«Բարսելոնան» դարձյալ չհաղթեց (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 17-րդ տուրում «Բարսելոնան» հյուրընկալվեց «Օսասունային»։ Չավիի գլխավորած թիմը բավարարվեց 1 միավորով, թեեւ մինչեւ վերջին րոպեները հաղթում էր 2։1 հաշվով։

«Բարսելոնայի» իսպանացի կիսապաշտպան Նիկո Գոնսալեսը 12-րդ րոպեին բացեց հաշիվը, սակայն արդեն 2 րոպե անց «Օսասունան» վերականգնեց հավասարությունը իսպանացի պաշտպան Դավիդ Գարսիայի գոլի շնորհիվ։ Կատալոնական թիմի երկրորդ գոլը 49-րդ րոպեին խփեց Մարոկկոն ներկայացնող հարձակվող Աբդեսամադ Էզալզուլին, որն առաջին մրցաշրջանն է անցկացնում գլխավոր թիմում եւ առաջին անգամ աչքի ընկավ։ «Օսասունան» պարտությունից խուսափեց 86-րդ րոպեին արգենտինացի հարձակվող Չիմի Ավիլայի խփած գոլի շնորհիվ՝ 2։2։

«Բարսելոնան» (16 խաղ) 24 միավորով 8-րդն է, «Օսասունան» (17 խաղ) 10-րդն է՝ 22 միավոր։

Անցած տուրում «Բարսելոնան» 0։1 հաշվով պարտվել էր «Բետիսին»։

Իսպանիայի առաջնություն, 17-րդ տուր

«Օսասունա» - «Բարսելոնա»՝ 2։2 (տեսանյութ)

Դավիդ Գարսիա, 14, Չիմի Ավիլա, 86 – Նիկո Գոնսալես, 12, Աբդեսամադ Էզալզուլի, 49

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով