20:17  ,  12 դեկտեմբերի, 2021

«Վեստ Հեմը» միավորներ կորցրեց, «Լեսթեր Սիթին» խնդիրներ չունեցավ (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 16-րդ տուրում «Վեստ Հեմը» հյուրընկալվեց «Բարնլիին» եւ բավարարվեց ոչ ոքի արդյունքով։ Թիմերը գոլ խփել չկարողացան։

«Վեստ Հեմը» 28 միավորով չորրորդ տեղում է, «Բարնլին» 18-րդն է՝ 11 միավոր։

«Լեսթեր Սիթին» տանը 4։0 հաշվով պարտության մատնեց «Նյուքասլին» եւ 22 միավորով 8-րդ տեղում է, «Նյուքասլը» նախավերջինն է՝ 10 միավոր։

Անգլիայի առաջնություն, 16-րդ տուր

«Բարնլի» - «Վեստ Հեմ»՝ 0։0 (տեսանյութ)

«Լեսթեր Սիթի» - «Նյուքասլ»՝ 4։0 (տեսանյութ)

Յուրի Տիլեմանս, 38, 81, Պատսոն Դակա, 57, Ջեյմս Մեդիսոն, 85

«Քրիսթալ Փելաս» - «Էվերտոն»՝ 20։30 (Երեւանի ժամանակ)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով