17:05  ,  12 դեկտեմբերի, 2021

Գուրգեն Հովհաննիսյանը երկրորդ հաղթանակն է տարել պրոֆեսիոնալ ռինգում

Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի անդամ Գուրգեն Հովհաննիսյանը (+91 կգ) երկրորդ հաղթանակն է տարել պրոֆեսիոնալ ռինգում:

ԱՄՆ Քարսոն քաղաքում տեղի ունեցած բռնցքամարտի երեկոյի ընթացքում Հովհաննիսյանը գերծանր քաշային կարգում նոկաուտով հաղթել է ամերիկացի Նիկ Ջոնսին:

Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի անդամը պրոֆեսիոնալ բռնցքամարտում նորամուտը նշել է այս տարվա սեպտեմբերի 18-ին, որտեղ առաջին ռաունդում նոկաուտով հաղթել է ամերիկացի Ջեյվոն Դաֆնիին:

Գուրգեն Հովհաննիսյանը ներկայացնում է TGB պրոմոութերական ընկերությունը: Բռնցքամարտիկի մենեջերներն են Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախկին նախագահ Արթուր Գեւորգյանը եւ Վարդան Թորոսյանը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում