02:09  ,  12 դեկտեմբերի, 2021

«Սեւիլիան» ուժեղ էր «Աթլետիկից» եւ երկրորդն է (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 17-րդ տուրում «Սեւիլիան» Բիլբաոյում հյուրընկալվեց «Աթլետիկին» եւ առավելության հասավ նվազագույն հաշվով։ 38-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ դանիացի կիսապաշտպան Թոմաս Դիլեյնին։

«Սեւիլիան» (16 խաղ) 34 միավորով երկրորդն է եւ 5 միավոր հետ է առաջատար «Ռեալից» (16 խաղ)։ «Աթլետիկը» (17 խաղ)  10-րդն է՝ 21 միավոր։

Իսպանիայի առաջնություն, 17-րդ տուր

«Աթլետիկ» - «Սեւիլիա»՝ 0։1 (տեսանյութ)

Թոմաս Դիլեյնի, 38

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում