01:55  ,  12 դեկտեմբերի, 2021

Իբրահիմովիչի գոլը «Միլանին» փրկեց պարտությունից (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 17-րդ տուրում «Միլանը» հյուրընկալվեց «Ուդինեզեին»։ Գրանցվեց ոչ ոքի՝ 1։1։ Իտալացի Ստեֆանո Պիոլիի գլխավորած թիմին պարտությունից փրկեց 40-ամյա շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչի գոլը ավելացված ժամանակում։

«Միլանը» 39 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 2 միավոր առաջ է երկրորդ տեղում ընթացող «Նապոլիից», որը մեկ հանդիպում քիչ է անցկացրել։ «Ուդինեզեն»  15-րդն է՝ 17 միավոր։

Իտալիայի առաջնություն, 17-րդ տուր

«Ուդինեզե» - «Միլան»՝ 1։1 (տեսանյութ)

Բետու, 17 – Զլատան Իբրահիմովիչ, 90+2

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս