22:51  ,  11 դեկտեմբերի, 2021

«Յուվենտուսը» ոչ ոքի խաղաց (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 17-րդ տուրում Թուրինի «Յուվենտուսը» հյուրընկալվեց «Վենեցիային»։

Իտալացի Մասիմիլիանո Ալեգրիի գլխավորած թիմը բավարարվեց 1 միավորով։ Թիմերը մեկական գոլ փոխանակեցին։

32-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց հյուրերի իսպանացի հարձակվող Ալվարո Մորատան։ 55-րդ րոպեին հավասարությունը վերականգնեց «Վենեցիայի» իտալացի հարձակվող Մատիա Արամուն։

«Յուվենտուսը» 28 միավորով 6-րդն է, «Վենեցիան» 16-րդ տեղում է՝ 16 միավոր։

Իտալիայի առաջնություն, 17-րդ տուր

«Վենեցիա» - «Յուվենտուս»՝ 1։1 (տեսանյութ)

Մատիա Արամու, 55 - Ալվարո Մորատա, 32

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով