22:11  ,  10 դեկտեմբերի, 2021

Չեմպիոնների լիգա. Շաբաթվա լավագույն խաղացողը

Ֆրանսիական ՊՍԺ-ի եւ աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն ճանաչվել է Չեմպիոնների լիգայի շաբաթվա լավագույն խաղացող խմբային մրցաշարի վերջին տուրի հանդիպումների արդյունքում։

Բելգիական «Բրյուգեի» դեմ խաղում Կիլիան Մբապեն դարձել էր դուբլի եւ գոլային փոխանցման հեղինակ, ՊՍԺ-ն հաղթել էր 4։1 հաշվով։

Մրցանակին հավակնում էին նաեւ ֆրանսիական «Լիլի» ֆրանսիացի կիսապաշտպան Ժոնատան Իկոնեն, որը 2 գոլային փոխանցում էր կատարել գերմանական «Վոլֆսբուրգի» դեմ խաղում (3:1),

իսպանական «Վիլյառեալի» հոլանդացի կիսպաշտպան Առնո Դանջումա, որը 2 գոլ էր խփել իտալական «Ատալանտային» (3։2),

Մադրիդի «Աթլետիկոյի» ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանը, որը պորտուգալական «Պորտուի» դեմ խաղոմ (3։1) դարձավ գոլի եւ գոլային փոխանցման հեղինակ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով