19:55  ,  10 դեկտեմբերի, 2021

Մագնուս Կարլսենը չորրորդ անգամ պաշտպանեց աշխարհի չեմպիոնի տիտղոսը (ֆոտո, վիդեո)

31-ամյա նորվեգացի Մագնուս Կարլսենը (2855) չորրորդ անգամ պաշտպանեց շախմատի աշխարհի չեմպիոնի տիտղոսը։

Դուբայում անցկացված չեմպիոնական մրցամարտում  Կարլսենը 7,5։3,5 հաշվով պարտության մատնեց տիտղոսի հավակնորդ, 31-ամյա ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչին (2782)։ 11-րդ պարտիայում Կարլսենը սեւ ֆիգուրներով առավելության հասավ 49 քայլում։

Կարլսենը տարավ 4 հաղթանակ, 7 պարտիա ավարտվեց ոչ ոքի։ Նախատեսված էր անցկացնել 14 դասական պարտիա։

2013-ին աշխարհի չեմպիոնի կոչումը հնդիկ Վիշի Անանդի դեմ մրցամարտում նվաճած Մագնուս Կարլսենը չորրորդ անգամ պաշտպանեց տիտղոսը։

Կարլսենը կստանա 1,2 միլիոն եվրո, Նեպոմնյաշչին՝ 800 հազար եվրո։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում