16:50  ,  10 դեկտեմբերի, 2021

Անգլիայի Պրեմիեր լիգա. Ամսվա լավագույն ֆուտբոլիստն ու մարզիչը

Անգլիական Պրեմիեր լիգայի նոյեմբերի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել «Լիվերպուլի» անգլիացի պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը, որն անցած ամիս մասնակցել է երեք հանդիպման, խփել մեկ գոլ, կատարել չորս գոլային փոխանցում։

Ամսվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակին հավակնում էին նաեւ պորտուգալացի պաշտպան Ժոաու Կանսելուն («Մանչեսթեր Սիթի»), նիգերիացի հարձակվող Դենիս Բոնավենտուրան («Ուոթֆորդ»), պորտուգալացի կիսապաշտպան Դիոգու Ժոտան («Լիվերպուլ»), շոտլանդացի կիսապաշտպան Ջոն Մաքգինը («Աստոն Վիլան») եւ պորտուգալացի կիսապաշտպան Բերնարդու Սիլվան («Մանչեսթեր Սիթի»)։

Ամսվա լավագույն մարզիչ է ճանաչվել չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» կատալոնացի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան, որն այս մրցանակին արժանանում է 10-րդ անգամ։

Լավագույն մարզիչի մրցանակին հավակնում էին նաեւ «Աստոն Վիլան» անցած ամիս գլխավորած անգլիացի Սթիվեն Ջերարդը, գերմանացի Յուրգեն Կլոպը («Լիվերպուլ»)։

«Աստոն Վիլան» նոյեմբերին Ջերարդի ղեկավարությամբ անցկացրել է երկու հանդիպում, տարել նույնքան հաղթանակ։ «Մանչեսթեր Սիթին» անցած ամիս անցկացրած երեք խաղում էլ հաղթել է, «Լիվերպուլը» երեք խաղում տարել է երկու հաղթանակ, կրել մեկ պարտություն։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում