10:51  ,  10 դեկտեմբերի, 2021

Չեմպիոնների լիգա․ Շաբաթվա լավագույն խաղացողի կոչման հավակնորդները

ՈւԵՖԱ-ն ներկայացրել է Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի վերջին տուրի լավագույն ֆուտբոլիստների քառյակը։

Շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակին հավակնում են ֆրանսիական «Լիլի» ֆրանսիացի կիսապաշտպան Ժոնատան Իկոնեն, որը 2 գոլային փոխանցում է կատարել գերմանական «Վոլֆսբուրգի» դեմ խաղում (3:1),

իսպանական «Վիլյառեալի» հոլանդացի կիսպաշտպան Առնո Դանջումա, որը 2 գոլ է խփել իտալական «Ատալանտային» (3։2),

Մադրիդի «Աթլետիկոյի» ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանը, որը պորտուգալական «Պորտուի» դեմ խաղոմ (3։1) դարձավ գոլի եւ գոլային փոխանցման հեղինակ,

Փարիզի ՊՍԺ-ի ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն, որը բելգիական «Բրյուգեի» դեմ խաղում (4։1) խփեց 2 գոլ, կատարեց 1 գոլային փոխանցում։

Քվեարկությունն անցկացվում է ՈւԵՖԱ-ի կայքում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում