02:27  ,  10 դեկտեմբերի, 2021

Եվրոպայի լիգա․ Փլեյ-օֆֆի բոլոր մասնակիցները

Եվրոպայի լիգայի եւ Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարերի արդյունքում հայտնի դարձան Եվրոպայի լիգայի փլեյ-օֆֆի բոլոր մասնակիցները։

Եվրոպայի լիգայի խմբերի հաղթողները հանդես կգան 1/8 եզրափակիչում։ Այդ թիմերն են «Լիոնը», «Մոնակոն», Մոսկվայի «Սպարտակը», Ֆրանկֆուրտի «Այնտրախտը», «Գալաթասարայը», «Ցրվենա Զվեզդան», «Բայերը» եւ «Վեստ Հեմը»։

Խմբերում երկրորդ տեղ գրաված թիմերը հանդես կգան 1/16 եզրափակիչում։ Այդ թիմերն են «Գլազգո Ռեյնջերսը», «Ռեալ Սոսյեդադը», «Նապոլին», «Օլիմպիակոսը», «Լացիոն», «Բրագան», «Բետիսը», Զագրեբի «Դինամոն»։

Չեմպիոնների լիգայի խմբերում երրորդ տեղերը գրաված թիմերը հանդես կգան Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակիչում։  Այդ թիմերն են «Բարսելոնան», «Ատալանտան», Դորտմունդի «Բորուսիան», «ՌԲ Լայպցիգը», «Պորտուն», «Շերիֆը», «Սեւիլիան» եւ «Զենիթը»։

Վիճակահանությունը տեղի կունենա դեկտեմբերի 13-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով