00:24  ,  10 դեկտեմբերի, 2021

«Նապոլին» «Լեսթեր Սիթիին» դուրս թողեց Եվրոպայի լիգայից (տեսանյութ)

Եվրոպայի լիգայի խմբային մրցաշարի վերջին տուրում իտալական «Նապոլին» ընդունեց անգլիական «Լեսթեր Սիթիին» եւ առավելության հասավ 3։2 հաշվով։

«Նապոլին» գրավեց երկրորդ տեղը եւ դուրս եկավ 1/16 եզրափակիչ։

«Լեսթեր Սիթին» պայքարը կշարունակի Կոնֆերենցիաների լիգայի 1/16 եզրափակիչում։

Առաջին տեղը գրավեց եւ 1/8 եզրափակիչի ուղեգիրը նվաճեց Մոսկվայի «Սպարտակը», որը նվազագույն հաշվով պարտության մատնեց լեհական «Լեգիային»։

Եվրոպայի լիգա, 6-րդ տուր

խումբ

«Նապոլի» (Իտալիա) - «Լեսթեր Սիթի» (Անգլիա)՝  3։2 (տեսանյութ)

Ադամ Ունա, 4, Էլիֆ Էլմաս, 24, 53 - Ջոնի Էվանս, 27, Քիրման Դյուսբերի-Հոլ, 33

«Լեգիա» (Լեհաստան) - «Սպարտակ» (Ռուսաստան)՝ 0։1

Զելիմխան Բակաեւ, 17

Մրցաշարային դրություն․ «Սպարտակ»՝ 10, «Նապոլի»՝ 10, «Լեսթեր Սիթի»՝ 8, «Լեգիա»՝ 6։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս