23:39  ,  9 դեկտեմբերի, 2021

Կոնֆերենցիաների լիգա․ «Ալաշկերտը» ոչ ոքի խաղաց, «Ռոման» հաղթեց (տեսանյութ)

Ֆուտբոլի Կոնֆերենցիաների լիգայի խմբային մրցաշարի վերջին տուրում  Հայաստանի չեմպիոն Երեւանի «Ալաշկերտը» Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում ընդունեց իսրայելական «Մաքաբի Թել Ավիվին»։ Գրանցվեց ոչ ոքի՝ 1։1։

78-րդ րոպեին «Ալաշկերտի» գոլը խփեց չեռնոգորցի կիսապաշտպան Դեյան Բոլյեւիչը։ Հյուրերը հավասարությունը վերականգնեցին 89-րդ րոպեին։

A խմբում «Ալաշկերտը» 5 պարտությունից հետո առաջին միավորը վաստակեց։

Թիմերի առաջին խաղում իսրայելական թիմը տանը «Ալաշկերտին» հաղթել էր 4։1 հաշվով։

Խմբի մյուս խաղում ավստրիական ԼԱՍԿ-ը 3։0 հաշվով հաղթեց Ֆինլանդիայի ՀԻԿ-ին եւ 16 միավորով գրավեց առաջին տեղը՝ նվաճելով 1/8 եզրափակիչի ուղեգիրը։

«Մաքաբին» 11 միավորով զբաղեցրեց երկրորդ տեղը եւ պայքարը կշարունակի 1/16 եզրափակիչում։ ՀԻԿ-ն ու «Ալաշկերտն» ավարտեցին պայքարը։

E խմբում իտալական «Ռոման» Սոֆիայում հյուրընկալվեց բուլղարական ԲԿՄԱ-ին։ Պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմն առավելության հասավ 3։2 հաշվով։

Հայաստանի հավաքականի եւ «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հայտավորված չէր այս խաղին։

«Ռոման» 13 միավորով գրավեց առաջին տեղը եւ հանդես կգա 1/8 եզրափակիչում։ 1/16 եզրափակիչի ուղեգիրը նվաճեց նորվեգական «Բոդյո-Գլիմտը»։

Կոնֆերենցիաների լիգա, խմբային փուլ, 6-րդ տուր

A խումբ

«Ալաշկերտ» (Հայաստան) - «Մաքաբի Թել Ավիվ» (Իսրայել)՝ 1։1

Դեյան Բոլյեւիչ, 78 - Այլոն Ամոգ, 89

ԼԱՍԿ (Ավստրիա) - ՀԻԿ (Ֆինլանդիա)՝ 3։0

Հուսեյն Բալիչ, 41, Կեյտո Նակամուրա, 63, Անդրեաս Գրուբեր, 81

Մրցաշարային դրություն․ ԼԱՍԿ՝ 16 միավոր, «Մաքաբի»՝ 11, ՀԻԿ՝ 6, «Ալաշկերտ»՝ 1։

C խումբ

ԲԿՄԱ (Սոֆիա, Բուլղարիա) - «Ռոմա» (Իտալիա)՝ 2։3 (տեսանյութ)

Համզա Չատակովիչ, 75, Յանիկ Վիլդսհյուտ, 90+3 - Թեմի Աբրահամ, 15, 53, Բորխա Մայորալ, 34

«Զարյա» (Ուկրաինա) - «Բոդյո-Գլիմտ» (Նորվեգիա)՝ 1։1

Եգոր Նազարինա, 18 - Վիտալի Վերնիդուբ, 68, ինքնագոլ

Մրցաշարային դրություն․«Ռոմա»՝ 13, «Բոդյո-Գլիմտ»՝ 12, «Զարյա»՝ 7, ԲԿՄԱ՝ 1։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով