20:26  ,  9 դեկտեմբերի, 2021

«Ալաշկերտի» մեկնարկային կազմը «Մաքաբի Թել Ավիվի» դեմ խաղում

Հայտնի է ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն Երեւանի «Ալաշկերտի» մեկնարկային կազմը իսրայելական «Մաքաբի Թել Ավիվի» դեմ Կոնֆերենցիաների լիգայի խմբային մրցաշարի վերջին տուրի խաղում, որը տեղի կունենա Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում եւ կմեկնարկի 21։45-ին։

«Ալաշկերտ». Օգնյեն Չանչարեւիչ, Վլադիսլավ Կրյուչկով, Դիդյե Կադիո, Տիագո Կամետա, Դեյան Բոլյեւիչ, Արտակ Գրիգորյան, Դավիթ Խուրցիձե, Վենսան Բեզեկուր, Վանգու Գոմե, Մարկո Միլինկովիչ, Ջեյմս։

Թիմերի առաջին խաղում իսրայելական թիմը տանը «Ալաշկերտին» հաղթել է 4։1 հաշվով։

A խմբում ավստրիական ԼԱՍԿ-ն ու «Մաքաբի» նվաճել են փլեյ-օֆֆի ուղեգրերը։ «Ալաշկերտը» 5 պարտություն է կրել։

Կոնֆերենցիաների լիգա, խմբային փուլ, 6-րդ տուր

A խումբ

«Ալաշկերտ» (Հայաստան) - «Մաքաբի Թել Ավիվ» (Իսրայել)՝ 21։45

ԼԱՍԿ (Ավստրիա) - ՀԻԿ (Ֆինլանդիա)՝ 21։45

Մրցաշարային դրություն․ ԼԱՍԿ՝ 13 միավոր, «Մաքաբի»՝ 10, ՀԻԿ՝ 6, «Ալաշկերտ»՝ 0։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում