19:18  ,  9 դեկտեմբերի, 2021

Բռնցքամարտի մրցաշար Երեւանում՝ Հայաստանի, Իրանի, Ուկրաինայի եւ Վրաստանի թիմերի մասնակցությամբ

Երեւանի «Դինամո» մարզահամալիրում դեկտեմբերի 16-19-ին կանցկացվի բռնցքամարտի թիմային մրցաշար, որին կմասնակցեն Հայաստանի, Իրանի, Ուկրաինայի և Վրաստանի հավաքականները, հաղորդում է ՀԲՖ-ի մամուլի ծառայությունը:

Հայաստանն ու Ուկրաինան մրցաշարում ներկայացված կլինեն երկու թիմով: Բռնցքամարտիկները կմրցեն բոլոր՝ 13 քաշային կարգերում: Ռինգ դուրս կգան նաև կանայք:

Հայաստանի հավաքականի մարզչական կազմը իրենց ուժերը փորձելու հնարավորություն կտան հավաքականի առաջին և երկրորդ համարներին: Հավաքականում կլինեն նաև նորեկներ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English