17:54  ,  9 դեկտեմբերի, 2021

«Ռոմայի», «Բավարիայի», «Յուվենտուսի» նախկին ֆուտբոլիստն ավարտեց կարիերան 34 տարեկանում

Մարոկկոյի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Մեհդի Բենատիան ավարտեց պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կարիերան։ Այդ մասին 34-ամյա խաղացողը հայտնել է Ինստագրամի իր էջում։

Մեհդի Բենատիայի վերջին ակումբը թուրքական «Ֆատիհ Կարագյումրյուկն» էր։

Մեհդի Բենատիան հանդես է եկել նաեւ ֆրանսիական «Մարսելում», «Տուրում», «Լորիանում», «Կլերմոնում», իտալական «Ուդինեզեում», «Ռոմայում», «Յուվենտուսում», Մյունխենի «Բավարիայում», Քաթարի «Ալ Դուհաիլում»։

Մեհդի Բենատիան Մարոկկոյի հավաքականում հանդես է եկել 2008-2019 թվականներին՝ 66 խաղում խփելով 2 գոլ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English