17:26  ,  9 դեկտեմբերի, 2021

«Բարսելոնան» կփորձի ձեռք բերել «Բավարիայի» կիսապաշտպանին

«Բարսելոնան» դիտարկում է կազմն ուժեղացնելու տարբերակներ։

Չավին ցանկանում է իր գլխավորած թիմում տեսնել Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» 26-ամյա հարձակողական ոճի կիսապաշտպան Սերժ Գնաբրիին, հաղորդում է El Nacional-ը։

Ընթացիկ մրցաշրջանում Սերժ Գնաբրին «Բավարիայի» հետ մասնակցել է 21 հանդիպման, խփել 8 գոլ, կատարել 4 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում