15:43  ,  9 դեկտեմբերի, 2021

Կոնֆերենցիաների լիգա. «Տոտենհեմ» - «Ռեն» հանդիպումը տեղի չի ունենա

Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի վերջին տուրի «Տոտենհեմ» - «Ռեն» հանդիպումը տեղի չի ունենա, հաղորդում է Sky Sports՝ հղում անելով ՈւԵՖԱ-ին։

Անգլիական ակումբը պաշտոնապես հայտնել էր, որ թիմում կորոնավիրուսի բռնկում է, ինչի պատճառով չի կարող մասնակցել հանդիպմանը։

Ֆրանսիական ակումբը «Տոտենհեմի» որոշումը որակել է «ինքնակամ եւ ՈւԵՖԱ-ի կողմից չհաստատված»։ «Ռենը» հայտնել էր, որ Լոնդոն ժամանելուց հետո է իրազեկվել հանդիպման հետաձգման մասին եւ «Տոտենհեմի» որոշումը համարում է «հարգանքի բացակայություն արդար խաղի սկզբունքների նկատմամբ»։

Այդ որոշումը համաձայնեցված չէ ՈւԵՖԱ-ի հետ, որի կանոններով թիմը պարտավոր է ներկայանալ խաղին, եթե կարող է հայտավորել առնվազն 13 ֆուտբոլիստի եւ 1 դարպասապահի։

«Տոտենհեմը» պաշտոնապես չի հայտնել, թե քանի խաղացող է վարակված կորոնավիրուսով։ Անգլիական մամուլը գրել էր, որ թիմի 6 խաղացողի եւ 2 մարզիչի թեստերի պատասխանները դրական են։

«Տոտենհեմ» - «Ռեն» հանդիպումը նշանակված է դեկտեմբերի 9-ին։

Ամենայն հավանականությամբ, «Տոտենհեմին» կգրանցվի տեխնիկական պարտություն։

Կոնֆերենցիաների լիգա, 6-րդ տուր

G խումբ

«Վիտես» (Հոլանդիա) - «Մուրա» (Սլովենիա)՝ 00։00 (Երեւանի ժամանակ)

«Տոտենհեմ» (Անգլիա) - «Ռեն» (Ֆրանսիա)՝ հետաձգվել է լոնդոնյան թիմում կորոնավիրուսի բռնկման պատճառով։

Մրցաշարային դրություն․ «Ռեն»՝ 11, «Տոտենհեմ»՝ 7, «Վիտես»՝ 7, «Մուրա»՝ 3։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում