13:45  ,  9 դեկտեմբերի, 2021

«Բարսելոնայի» նախագահ․ Շատ տխուր ենք, այսպես պետք է չլիներ

«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան Չեմպիոնների լիգայի վերջին տուրում Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայից» կրած 0։3 հաշվով պարտությունից եւ փլեյ-օֆֆ դուրս չգալուց հետո հույս է հայտնել, որ ակումբը կկարողանա հաղթահարել ճգնաժամը։

«Հիմա պետք է բոլորս թիավարենք նույն ուղղությամբ։ Խաղացողներն արեցին հնարավոր ամեն ինչ, արեցին նաեւ հնարավորից ավելին։ Շատ տխուր ենք, այսպես պետք է չլիներ։

Մենք պետք է առաջ նայենք, որպեսզի շարունակենք աշխատանքը եւ հաղթահարենք այս մարզական եւ տնտեսական ճգնաժամը»,- Լապորտայի խոսքը մեջբերում է Mundo Deportivo-ն։

«Բարսելոնան» նախորդ անգամ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի արգելքը չէր կարողացել հաղթահարել 2020-2021 թվականների մրցաշրջանում, չհաշված 2003-2004 թվականների մրցաշրջանը, երբ ընդհանրապես չէր մասնակցում եվրագավաթային մրցաշարի։ Չավիի գլխավորած թիմը պայքարը կշարունակի Եվրոպայի լիգայի փլեյ-օֆֆում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում