11:56  ,  9 դեկտեմբերի, 2021

Մյուլեր․ «Բարսելոնայի» դեմ ամեն ինչ ստացվում է ինքնաբերաբար, ուրախ ժամանակ անցկացրինք

Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» գերմանացի հարձակվող Թոմաս Մյուլերը 8-րդ գոլն է խփել «Բարսելոնային»։ Վերջին տուրում «Բավարիան» կատալոնական թիմին հաղթել է 3։0 հաշվով՝ դուրս թողնելով Չեմպիոնների լիգայից։

«Երբ խաղում ենք «Բարսելոնայի» դեմ, մեր եզրային խաղացողները տարածություն են ստանում, քանի որ մրցակիցը փորձում է ամբողջ թիմով պրեսինգի դիմել եւ ճնշում գործադրել։ Կարող էինք ավելին անել երկրորդ խաղակեսում, բայց մենք ուրախ ժամանակ անցկացրինք։ «Բարսելոնայի» դեմ խաղում ինձ մոտ ամեն ինչ ստացվում է ինքնաբերաբար»,- Մյուլերի խոսքը մեջբերում է գերմանական ակումբի մամուլի ծառայությունը։

Մյուլերը կարիերայում ամենաշատ գոլ (8) խփել է «Բարսելոնային»։ Չեմպիոնների լիգայում Մյուլերը խփել է 50 գոլ եւ երկրորդն է ակումբի պատմության մեջ այդ ցուցանիշով։ Առաջատարը լեհ հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին է՝ 65 գոլ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում