02:37  ,  9 դեկտեմբերի, 2021

«Տոտենհեմ» - «Ռեն» խաղը դեկտեմբերի 9-ին տեղի չի ունենա անգլիական թիմում կորոնավիրուսի բռնկման պատճառով

Կոնֆերենցիաների լիգայի խմբային մրցաշարի վերջին տուրի «Տոտենհեմ» - «Ռեն» հանդիպումը դեկտեմբերի 9-ին տեղի չի ունենա անգլիական ակումբում կորոնավիրուսի բռնկման հետեւանքով, հաղորդում է «Տոտենհեմի» մամուլի ծառայությունը։

Թիմի 6 ֆուտբոլիստ եւ 2 մարզիչ վարակված է։ Հանդիպման անցկացման նոր ժամկետի մասին որոշում կընդունվի առաջիկայում։ «Տոտենհեմը» բանակցում է ՈւԵՖԱ-ի հետ։

G խմբում ֆրանսիական «Ռենը» 11 միավորով ապահովել է առաջին տեղն ու 1/8 եզրափակիչի ուղեգիրը։ «Տոտենհեմն» ու «Վիտեսն» ունեն 7-ական միավոր, «Մուրան»՝ 3։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English