02:07  ,  9 դեկտեմբերի, 2021

ՉԼ․ 1/8 եզրափակիչի 16 մասնակցից 15-ը հայտնի է

Հայտնի դարձան ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի 15 մասնակիցները։

Վերջին ուղեգիրը դեկտեմբերի 9-ին կվիճարկեն իտալական «Ատալանտան» ու իսպանական «Վիլյառեալը», որոնց հանդիպումը մեկ օրով հետաձգվել է Բերգամոյում առատ ձյան պատճառով։

Ուղեգիր նվաճած թիմերն են․ «Մանչեսթեր Սիթի», ՊՍԺ, «Լիվերպուլ», «Աթլետիկո», «Այաքս», «Սպորտինգ», «Ռեալ», «Ինտեր», «Բավարիա», «Բենֆիկա», «Մանչեսթեր Յունայթեդ», «Լիլ», «Զալցբուրգ», «Յուվենտուս», «Չելսի»։

Վիճակահանությունը տեղի կունենա դեկտեմբերի 13-ին, առաջին հանդիպումները փետրվարին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում