01:51  ,  9 դեկտեմբերի, 2021

ՉԼ․ «Բավարիան» դուրս թողեց «Բարսելոնային»՝ 3։0, օրվա բոլոր արդյունքները (տեսանյութ)

«Բարսելոնան» դուրս մնաց Չեմպիոնների լիգայից։ Խմբային մրցաշարի վերջին տուրի խաղում իսպանացի Չավիի գլխավորած թիմը Մյունխենում մրցեց Գերմանիայի չեմպիոն «Բավարիայի» հետ եւ պարտություն կրեց 0։3 հաշվով։

Առաջին խաղակեսում աչքի ընկան Գերմանիայի հավաքականի հարձակվողներ Թոմաս Մյուլերն ու Լերոյ Սանեն, երկրորդ խաղակեսում գերմանացի Յուլիան Նագելսմանի գլխավորած թիմի երրորդ գոլը խփեց գերմանացի կիսապաշտպան Ջամալ Մուսիալան։ «Բավարիան» 6 հաղթանակ տարավ եւ դարձավ E խմբի հաղթողը։

«Բարսելոնան» 7 միավորով գրավեց երրորդ տեղը եւ պայքարը կշարունակի Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակիչում։

Երկրորդ տեղ բարձրացավ եւ փլեյ-օֆֆ դուրս եկավ պորտուգալական «Բենֆիկան», որը տանը 2։0 հաշվով առավելության հասավ Կիեւի «Դինամոյի» նկատմամբ։

F խմբում անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» «Օլդ Տրաֆորդում» ընդունեց Շվեյցարիայի չեմպիոն «Յանգ Բոյզին»։ Գրանցվեց ոչ ոքի՝ 1։1։ Գերմանացի Ռալֆ Ռանգնիկի գլխավորած թիմը դեռ նախորդ տուրում էր ապահովել փլեյ-օֆֆի ուղեգիրը։ «Յանգ Բոյզը» 5 միավորով գրավեց վերջին տեղը։

Երկրորդ ուղեգիրը դեկտեմբերի 9-ին կվիճարկեն իտալական «Ատալանտան» ու իսպանական «Վիլյառեալը», որոնց հանդիպումը մեկ օրով հետաձգվել է Բերգամոյում առատ ձյան պատճառով։

G խմբում ֆրանսիական «Լիլը» 3։1 հաշվով հաղթեց գերմանական «Վոլֆսբուրգին» եւ 11 միավորով գրավեց առաջին տեղը։ 1/8 եզրափակիչի երկրորդ ուղեգիրը նվաճեց ավստրիական «Զալցբուրգը», որը 1։0 հաշվով հաղթեց իսպանական «Սեւիլիային» եւ 10 միավորով գրավեց երկրորդ տեղը։

«Սեւիլիան» հանդես կգա Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակիչում։

E խումբ

«Բավարիա» - «Բարսելոնա»՝ 3։0 (տեսանյութ)

Թոմաս Մյուլեր, 34, Լերոյ Սանե, 43, Ջամալ Մուսիալա, 62

«Բենֆիկա» - «Դինամո Կիեւ»՝ 2։0

Ռոման Յարեմչուկ, 16, Մորաես Ժիլբերտո, 22

Մրցաշարային դրություն․ «Բավարիա»՝ 18 միավոր, «Բենֆիկա»՝ 8, «Բարսելոնա»՝ 7, «Դինամո»՝ 1։

F խումբ

«Մանչեսթեր Յունայթեդ» - «Յանգ Բոյզ»՝ 1։1 (տեսանյութ)

Մեյսոն Գրինվուդ, 9 - Ֆաբիան Ռիդեր, 42

«Ատալանտա» - «Վիլյառեալ»՝ ձյան պատճառով հետաձգվել է 1 օրով

Մրցաշարային դրություն․ «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 11, «Վիլյառեալ»՝ 7, «Ատալանտա»՝ 6, «Յանգ Բոյզ»՝ 5։

G խումբ

«Վոլֆսբուրգ» - «Լիլ»՝ 1։3

Ռենատո Շտեֆեն, 89 - Բուրակ Յիլմազ, 11, Ջոնաթան Դեւիդ, 72, Անխել Գոմես, 77

«Զալցբուրգ» - «Սեւիլիա»՝ 1։0

Նոա Օկաֆոր, 50

Հեռացում՝ Ժոան Ժորդան («Սեւիլիա»), 64, երկրորդ դեղին քարտ

Մրցաշարային դրություն․ «Լիլ»՝ 8, «Զալցբուրգ»՝ 7, «Սեւիլիա»՝ 6, «Վոլֆսբուրգ»՝ 5

H խումբ

«Զենիթ» - «Չելսի»՝ 3:3 (տեսանյութ)

Կլաուդինյո, 38, Սերդար Ազմուն, 41, Մագոմեդ Օզդոեւ, 90+4 - Տիմո Վերներ, 2, 85, Ռոմելու Լուկակու, 62

«Յուվենտուս» - «Մալմյո»՝ 1։0 (տեսանյութ)

Մոյզե Քին, 18

Մրցաշարային դրություն․ «Յուվենտուս»՝ 15, «Չելսի»՝ 13, «Զենիթ»՝ 5, «Մալմյո»՝ 1։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս