23:51  ,  8 դեկտեմբերի, 2021

Հովհաննես Բաչկովը ցուցադրել է մեդալները (ֆոտո)

Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի ավագ Հովհաննես Բաչկովն Ինստագրամում հրապարակում է կատարել:

29-ամյա գյումրեցին ներկայացրել է իր մեդալային հավաքածուն. Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալը, աշխարհի առաջնությունների երեք բրոնզե մեդալները, Եվրոպայի առաջնության ոսկե մեդալը եւ Եվրոպական խաղերի ոսկե մեդալը:

Հիշեցնենք, որ մրցաշրջան 2021-ում Հովհաննես Բաչկովը 13 տարի անց հայկական բռնցքամարտում նվաճեց օլիմպիական մեդալ, աշխարհի առաջնությունում էլ նվաճեց իր երրորդ բրոնզե մեդալը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում