22:54  ,  8 դեկտեմբերի, 2021

Գուրգեն Հովհաննիսյանը երրորդ մենամարտը կանցկացնի պրոֆեսիոնալ ռինգում

Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Գուրգեն Հովհաննիսյանը դեկտեմբերի 11-ին կանցկացնի իր երկրորդ մենամարտը, հայտնում է armboxing-ը:

ԱՄՆ-ի Քարսոն քաղաքում անցկացվելիք բռնցքամարտի երեկոյի ընթացքում Գուրգեն Հովհաննիսյանը գերծանր քաշային կարգում կմրցի ամերիկացի Նիկ Ջոնսի հետ:

Պրոֆեսիոնալ ռինգում Գուրգեն Հովհաննիսյանն իր առաջին մենամարտն անցկացրել է սեպտեմբերի 18-ին՝ հաղթելով Ջեյվոն Դաֆնեյին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում