22:05  ,  8 դեկտեմբերի, 2021

Անտոնիո Կոնտե. Իրավիճակը լուրջ է, վարակման ռիսկը մեծ «Տոտենհեմում»

Լոնդոնի «Տոտենհեմի» իտալացի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն մեկնաբանել է ակումբում ստեղծված իրավիճակը կորոնավիրուսի բռնկումից հետո։ Թիմի 6 խաղացող եւ 2 մարզիչ վարակված է։

«Իհարկե, մենք մի փոքր վախեցած ենք։ Իրավիճակը լուրջ է։ Ֆուտբոլի մասին խոսելն անհնար է այս պայմաններում։ Կա վարակման մեծ ռիսկ։ Ամեն մարզումից հետո մեկը վարակվում է»,- Կոնտեի խոսքը մեջբերում է ակումբի մամուլի ծառայությունը։

«Տոտենհեմը» դեկտեմբերի 9-ին Լոնդոնում Կոնֆերենցիաների լիգայի խմբային մրցաշարի վերջին տուրի հանդիպումը կանցկացնի ֆրանսիական «Ռենի» հետ, որը G խմբում 11 միավորով ապահովել է առաջին տեղն ու 1/8 եզրափակիչի ուղեգիրը։ «Տոտենհեմն» ու «Վիտեսն» ունեն 7-ական միավոր, «Մուրան»՝ 3։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ