Amor ETERNO#FCPorto #FCPAM #UCL pic.twitter.com/zc7Xdhlvc1
— FC Porto (@FCPorto) December 7, 2021
Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի վերջին տուրի «Պորտու» - «Աթլետիկո» հանդիպման վերջնամասում պորտուգալական թիմի ֆանատները «Դրագաու» ստադիոնում ներխուժել են մեկնաբանական խցիկ եւ հարձակվել Movistar-ի իսպանացի մեկնաբաններ Խոսե Սանչեսի, Ալվարո Բենիտոյի եւ Գուստավո Լոպեսի վրա, հաղորդում է իսպանական Marca-ն։
Սանչեսը եթերում հայտնել է, որ իրենց վրա հարձակվում են չորս ֆանատներ։ Նրանց պրակտիկայում դա առաջին այդպիսի միջադեպն է։
Հիշեցնենք, որ «Աթլետիկոն» այդ խաղում հաղթել է 3։1 հաշվով, խմբում գրավել երկրորդ տեղը եւ նվաճել 1/8 եզրափակիչի ուղեգիր։ «Պորտուն» պայքարը կշարունակի Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակիչում։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում