Լեգենդար ֆուտբոլիստ Պելեն հոսպիտալացվել է դեկտեմբերի 8-ին, հաղորդում է Reuters-ը։
81-ամյա բրազիլացին բուժում է ստանում հաստ աղիի քաղցկեղային ուռուցքի դեմ։ Նրա առողջական վիճակը կայուն է, առաջիկա օրերին դուրս կգրվի եւ բուժումը կշարունակի տնային պայմաններում։
Պելեն հաստ աղիի ուռուցքի հեռացման վիրահատության էր ենթարկվել սեպտեմբերի 6-ին, սակայն երկու շաբաթ անց դարձյալ հայտնվել էր ինտենսիվ թերապիայի բաժանմունքում եւ դուրս գրվել հոկտեմբերի 1-ին։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում