19:10  ,  8 դեկտեմբերի, 2021

Ռաֆայել Վարանը վերսկսել է մարզումները «Մանչեսթեր Յունայթեդի» ընդհանուր խմբում

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» եւ աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի պաշտպան Ռաֆայել Վարանը վերականգնվել է վնասվածքից հետո եւ վերսկսել է մարզումները գերմանացի Ռալֆ Ռանգնիկի գլխավորած թիմի ընդհանուր խմբում, հաղորդում է մանչեսթերյան ակումբի մամուլի ծառայությունը։

Մեծ է հավանականությունը, որ Ռաֆայել Վարանը կկարողանա մասնակցել է «Նորվիչ Սիթիի» դեմ Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջնության 16-րդ տուրի հանդիպմանը, որը տեղի կունենա դեկտեմբերի 11-ին։

Անգլիայի ընթացիկ առաջնությունում Ռաֆայել Վարանը մասնակցել է վեց հանդիպման, կատարել մեկ գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English