17:35  ,  8 դեկտեմբերի, 2021

«Ռեալը» Չեմպիոնների լիգայում 1000 գոլ խփած առաջին թիմն է

Մադրիդի «Ռեալը» Չեմպիոնների լիգայում 1000 գոլ խփած առաջին թիմն է պատմության մեջ, հաղորդում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։ Խմբային մրցաշարի վերջին տուրում Արքայական թիմը 2։0 հաշվով հաղթել է Իտալիայի չեմպիոն Միլանի «Ինտերին»։ 1000-րդ գոլը խփել է գերմանացի կիսապաշտպան Տոնի Կրոսը։

«Ռեալին» այդ ցուցանիշին հասնելու համար պահանջվել է 455 հանդիպում (չհաշված որակավորման փուլերը)։

«Ռեալի» միջին արդյունավետությունը խաղում 2.2 գոլ է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում