16:30  ,  8 դեկտեմբերի, 2021

Կարլսեն - Նեպոմնյաշչի. 10-րդ պարտիա՝ ուղիղ եթեր

Դուբայում անցկացվող շախմատի աշխարհի չեմպիոնական մրցամարտում  դեկտեմբերի 8-ին տեղի  կունենա 10-րդ պարտիան։ Շախմատի միջազգային ֆեդերացիայի յութուբյան ալիքը ներկայացնում է ուղիղ հեռարձակում մեկնաբանությունով։

Աշխարհի չեմպիոն, 31-ամյա նորվեգացի Մագնուս Կարլսենի (2855) եւ տիտղոսի հավակնորդ, 31-ամյա ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչիի (2782) մրցամարտում 9 պարտիայից հետո 6։3 հաշվով հաղթում է չեմպիոնը, որը տարել է 3 հաղթանակ, մնացած պարտիաներն ավարտվել են ոչ ոքի։

2013-ին աշխարհի չեմպիոնի կոչումը հնդիկ Վիշի Անանդի դեմ մրցամարտում նվաճած Մագնուս Կարլսենը չորրորդ անգամ է պաշտպանում տիտղոսը։

Մինչեւ դեկտեմբերի 14-ը կանցկացվի 14 դասական պարտիա։ Առաջինը 7,5 միավոր վաստակած գրոսմայստերը կդառնա հաղթող։ Հավասար հաշվի դեպքում դեկտեմբերի 15-ին կանցկացվի արագ շախմատի 4 պարտիա։ Հավասարության դեպքում կանցկացվի կայծակնային խաղի 2 պարտիա։ Դարձյալ հաղթողին չպարզելու դեպքում, կայծակնային խաղի պարտիաները կլինեն 5-ը։ Եթե դրանից հետո էլ գրանցվի ոչ ոքի, կնշանակվի «արմագեդոն» պարտիա։ Ոչ ոքիի դեպքում, հաղթող կճանաչվի սեւ ֆիգուրներով հանդես եկած շախմատիստը։

Հաղթողը կստանա 1,2 միլիոն եվրո (թայ-բրեյքում՝ 1,1 միլիոն), պարտվողը՝ 800 հազար եվրո (թայ-բրեյքում՝ 900 հազար)։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում