14:58  ,  8 դեկտեմբերի, 2021

Ռոնալդուի նվաճումը կրկնած Ալեր. Ուրախության եւ հպարտության առիթ ունեմ

Ամստերդամի «Այաքսի» 27-ամյա ֆրանսիացի հարձակվող Սեբաստիեն Ալերը մեկնաբանել է  իր կողմից անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» 36-ամյա պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի նվաճման կրկնությունը։ Ալերը գոլի հեղինակ է դարձել Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի բոլոր հանդիպումներում։

«Իհարկե, ես երբեք չէի մտածում, որ կկարողանամ 6 խաղում 10 գոլ խփել, այն էլ՝ Չեմպիոնների լիգայում իմ առաջին հանդիպումներում։ Այս մակարդակում միայն ցանկանում ես լավ խաղալ եւ լինել լավ մարզավիճակում։ 10 գոլի մասին նույնիսկ չէի երազում։ Այնպես որ, այսօր ուրախության եւ հպարտության առիթ ունեմ»,- Ալերի խոսքը մեջբերում է Goal.com-ը։

Վերջին տուրում «Այաքսը» 4։2 հաշվով պարտության էր մատնել պորտուգալական «Սպորտինգին»։ Ալերը 10 գոլով մրցաշարի լավագույն ռմբարկուն է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Լրահոս