13:16  ,  8 դեկտեմբերի, 2021

Կարեն Նալբանդյանը՝ «Զենիթ» - «Չելսի» խաղի մրցավարների տեսուչ

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի տեսուչ Կարեն Նալբանդյանը նշանակվել է Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի վերջին տուրի «Զենիթ» (Ռուսաստան) - «Չելսի» (Անգլիա) հանդիպման մրցավարների տեսուչ, հաղորդում է ՀՖՖ-ի մամուլի ծառայությունը։

Խաղը տեղի կունենա դեկտեմբերի 8-ին Սանկտ Պետերբուրգում։

H խմբում Չեմպիոնների լիգայի գավաթակրի տիտղոսը պաշտպանող «Չելսին» ու Թուրինի «Յուվենտուսն» արդեն նվաճել են փլեյ-օֆֆի ուղեգրերը, ռուսական «Զենիթն» էլ ապահովել է երրորդ տեղն ու Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակիչի ուղեգիրը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում