12:56  ,  8 դեկտեմբերի, 2021

AusOpen․ Ջոկովիչը հայտավորված է, Ֆեդերերն ու Ուիլյամսը չեն մասնակցի

Աշխարհի առաջին ռակետ, սերբ Նովակ Ջոկովիչը հայտավորված է թենիսի Ավստրալիայի բաց առաջնությանը՝ «Մեծ մրցաշարի» առաջին մրցաշարին։ Առայժմ հայտնի չէ կորոնավիրուսի դեմ պատվաստման վերաբերյալ Ջոկովիչի դիրքորոշումը։ Եթե նա չպատվաստվի, ստիպված կլինի մրցաշարից առաջ մնալ կարանտինում Ավստրալիա ժամանելուց հետո։

Հայտավորվել է նաեւ չորրորդ ռակետ, հույն Ստեֆանոս Ցիցիպասը, որը վերջերս ենթարկվել էր դաստակի վիրահատության։

Վարկանիշով մասնակցության իրավունք ունեցող թենիսիստներից չեն մասնակցի Ռոջեր Ֆեդերերը (16, վերականգնվում է ծնկի վնասվածքից հետո), Գիդո Պելյան (74), Սթեն Վավրինկան (82, վերականգնվում է կրնկի վնասվածքից հետո), Ժերեմի Շարդին (107, պատվաստման հետեւանքներ)։

Կանանց մրցաշարին չի մասնակցի «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 23-ակի հաղթող, ամերիկացի Սերենա Ուիլյամսը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English