10:16  ,  8 դեկտեմբերի, 2021

«Բավարիա» - «Բարսելոնա»․ Բուքմեյքերների կանխատեսումը

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի վերջին տուրում E խմբի հաղթող Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիան» դեկտեմբերի 8-ին կընդունի կատալոնական «Բարսելոնային», որը 7 միավորով երկրորդ տեղում է, սակայն դեռ չի ապահովել տեղը 1/8 եզրափակիչում։

Բուքմեյքերները կանխատեսում են գերմանացի Յուլիան Նագելսմանի գլխավորած թիմի հաղթանակը՝ 1․65 գործակից։ Իսպանացի Չավիի գլխավորած «Բարսելոնայի» հաղթանակի հավանականությունը գնահատվում է 4․50, ոչ ոքի արդյունքինը՝ 4․60 գործակցով։

«Բավարիա» - «Բարսելոնա» հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով կեսգիշերին։

Առաջին տուրում «Բարսելոնան» տանը գերմանական թիմին պարտվել է 0։3 հաշվով։

E խումբ

«Բավարիա» - «Բարսելոնա»՝ 00։00

«Բենֆիկա» - «Դինամո Կիեւ»՝ 00։00

Մրցաշարային դրություն․ «Բավարիա»՝ 15 միավոր, «Բարսելոնա»՝ 7, «Բենֆիկա»՝ 5, «Դինամո»՝ 1։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով