01:55  ,  8 դեկտեմբերի, 2021

ՉԼ․ Մադրիդի «Աթլետիկոն» դուրս եկավ փլեյ-օֆֆ, օրվա բոլոր արդյունքները (տեսանյութ)

Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի վերջին տուրի հանդիպումները տեղի ունեցան նաեւ B, C եւ D խմբերում։

B խմբում առաջին տեղն ու փլեյ-օֆֆի ուղեգիրն ապահոված անգլիական «Լիվերպուլը» հյուրընկալվեց «Միլանին» եւ հաղթեց 2։1 հաշվով։ Յուրգեն Կլոպի գլխավորած թիմը տարավ 6-րդ հաղթանակը։

Իտալական թիմը 4 միավորով գրավեց վերջին տեղը, իսկ 1/8 եզրափակիչի երկրորդ ուղեգիրն այս խմբից նվաճեց Իսպանիայի չեմպիոն Մադրիդի «Աթլետիկոն», որը Պորտուգալիայում 3։1 հաշվով առավելության հասավ «Պորտուի» նկատմամբ եւ վաստակեց 7 միավոր։ «Պորտուն» 5 միավորով երրորդն է եւ պայքարը կշարունակի Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակիչում։

C խմբում դեռ նախորդ տուրում Ամստերդամի «Այաքսն» ու Լիսաբոնի «Սպորտինգը» նվաճել էին 1/8 եզրափակիչի ուղեգրերը, իսկ Դորտմունդի «Բորուսիան»՝ Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակիչի ուղեգիրը։

6-րդ տուրում «Այաքսը» 4։2 հաշվով հաղթեց «Սպորտինգին», դորտմունդյան թիմը 5։0 հաշվով պարտության մատնեց թուրքական «Բեշիկթաշին»։

Վերջին տուրից առաջ նույն դրությունն էր նաեւ D խմբում։ Մադրիդի «Ռեալն» ու Իտալիայի չեմպիոն Միլանի «Ինտերը» 1/8 եզրափակիչում են, Տիրասպոլի «Շերիֆը» պայքարը կշարունակի Եվրոպայի լիգայի փլեյ-օֆֆում։

6-րդ տուրում «Ռեալը» տանը 2։0 հաշվով հաղթեց «Ինտերին», «Շախտյորն» ու «Շերիֆը» խաղացին ոչ ոքի՝ 1։1։

Չեմպիոնների լիգա, 6-րդ տուր

B խումբ

«Միլան» - «Լիվերպուլ»՝ 1։2 (տեսանյութ)

Ֆիկայո Տոմորի, 29 - Մոհամեդ Սալահ, 36, Դիվոկ Օրիգի, 55

«Պորտու» - «Աթլետիկո»՝ 1։3 (տեսանյութ)

Սերժիո Օլիվեյրա, 90+5, 11մ - Անտուան Գրիզման, 56, Անխել Կոռեա, 90, Ռոդրիգո Դե Պաուլ, 90+2

Հեռացումներ՝ Յանիկ Կարասկո («Աթլետիկո») 67, Վենդել («Պորտու»), 70, Ագուստին Մարկեսին («Պորտու»), 75

Մրցաշարային դրություն․ «Լիվերպուլ»՝ 18,  «Աթլետիկո»՝ 7, «Պորտու»՝ 5, «Միլան»՝ 4։

C խումբ

 «Այաքս» - «Սպորտինգ»՝ 4։2

Սեբաստիե Ալեր, 8, Անտոնի, 42, Դավիդ Ներես, 58, Սթիվեն Բերգեյս, 62 – Նունու Սանտուշ, 22, Բրունու Տաբատա, 78

«Բորուսիա Դորտմունդ» - «Բեշիկթաշ»՝ 5։0

Դոնիել Մալեն, 29, Մարկո Ռոյս, 45+2, 11մ, 53, Էրլինգ Հոլանդ, 68, 81

Հեռացում՝ Վելինտոն («Բեշիկթաշ»), 43

Մրցաշարային դրություն․ «Այաքս»՝ 18, «Սպորտինգ»՝ 9, «Բորուսիա Դ․»՝ 9, «Բեշիկթաշ»՝ 0։

D խումբ

«Ռեալ» - «Ինտեր»՝ 2։0 (տեսանյութ)

Տոնի Կրոս, 17, Մարկո Ասենսիո, 79

Հեռացում՝ Նիկոլո Բարելա («Ինտեր»), 64

«Շախտյոր Դոնեցկ» - «Շերիֆ»՝ 1։1

Ֆերնանդո, 42 - Բոբան Նիկոլով, 90+3

Մրցաշարային դրություն․ «Ռեալ»՝ 15, «Ինտեր»՝ 10, «Շերիֆ»՝ 7, «Շախտյոր»՝ 2։

A խումբ

«ՌԲ Լայպցիգ» - «Մանչեսթեր Սիթի»՝ 2։1 (տեսանյութ)

Դոմինիկ Սոբոսլաի, 24, Անդրե Սիլվա, 71 - Ռիյադ Մահրեզ, 77

Հեռացում՝ Կայլ Ուոքեր («Մանչեսթեր Սիթի»), 83

ՊՍԺ - «Բրյուգե»՝ 4։1 (տեսանյութ)

Կիլիան Մբապե, 2, 7, Լիոնել Մեսի, 38, 76, 11մ - Մատս Ռիտս, 68

Մրցաշարային դրություն․ «Մանչեսթեր Սիթի»՝ 12 միավոր, ՊՍԺ՝ 11, «ՌԲ Լայպցիգ»՝ 7, «Բրյուգե»՝ 4։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում