00:22  ,  8 դեկտեմբերի, 2021

Արսեն Հարությունյան․ Հավելավճարներս մեր համայնքի բարեգործության ծրագրի մեջ եմ ներդնելու

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի առաջատարներից Արսեն Հարությունյանն այս տարի միջազգային մրցումներում նվաճած մեդալների համար բոլոր պետական պարգեւավճարները կհատկացնի Արարատի մարզի Մարմարաշեն գյուղին։

«Փորձում եմ ամեն տարի մեր համայնքի բնակիչներին ինչ-որ չափ ուրախացնել։ Այս տարի որոշեցի Ամանորի և Սուրբ Ծնունդի կապակցությամբ ուրախացնել փոքրիկներին։ Աշխարհի չեմպիոն լինելուս բոլոր պետական հավելավճարները ամբողջությամբ մեր համայնքի բարեգործության ծրագրի մեջ եմ ներդնելու»,- գրել է Արսեն Հարությունյանը ֆեյսբուքյան էջում։

Հիշեցնենք, որ այս տարի Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում անցկացված ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Արսեն Հարությունյանը 61 կգ քաշային կարգում նվաճեց բրոնզե մեդալ։

Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում տեղի ունեցած մինչեւ 23 տարեկանների աշխարհի առաջնությունում նա դարձավ ոսկե մեդալակիր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում