22:51  ,  7 դեկտեմբերի, 2021

Մբապեն գերազանցեց Մեսիի ռեկորդը Չեմպիոնների լիգայում

Ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն դարձավ Չեմպիոնների լիգայում 30 գոլ խփած ամենաերիտասարդ ֆուտբոլիստը։ Խմբային մրցաշարի վերջին տուրի խաղում ֆրանսիացի ֆուտբոլիստը երկու գոլ է խփել բելգիական «Բրյուգեին»։

Առաջին գոլը 30-րդն էր նրա համար Չեմպիոնների լիգայում։ Այդ ցուցանիշը Մբապեն գրանցեց 22 տարեկան եւ 352 օրականում՝ գերազանցելով ՊՍԺ-ի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիի ռեկորդը։ Նա «Բարսելոնայի» հետ 30-րդ գոլը Չեմպիոնների լիգայում խփել էր 23 տարեկան, 131 օրականում։

ՊՍԺ-ն առաջին խաղակեսից հետո «Բրյուգեին» հաղթում է 3։0 հաշվով։ Երրորդ գոլը խփել է Մեսին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս