Magnus Carlsen waiting for Ian Nepomniachtchi to return at the board after 27...c6. He is not back for more than 10 minutes. #CarlsenNepo pic.twitter.com/lHahn5pHLE
— International Chess Federation (@FIDE_chess) December 7, 2021
Դուբայում անցկացվող շախմատի աշխարհի չեմպիոնական մրցամարտում աշխարհի չեմպիոն, 31-ամյա նորվեգացի Մագնուս Կարլսենը (2855) երրորդ հաղթանակը տարավ տիտղոսի հավակնորդ, 31-ամյա ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչիի (2782) նկատմամբ՝ ընդհանուր հաշիվը դարձնելով 6։3։ 9-րդ պարտիայում Կարլսենը հանդես եկավ սեւ ֆիգուրներով եւ հաղթեց 39 քայլում։
Կարլսենն առավելության էր հասել նաեւ 6-րդ եւ 8-րդ պարտիաներում։ Մյուս պարտիաներն ավարտվել են ոչ ոքի։
Հաջորդ պարտիան տեղի կունենա դեկտեմբերի 8-ին։
2013-ին աշխարհի չեմպիոնի կոչումը հնդիկ Վիշի Անանդի դեմ մրցամարտում նվաճած Մագնուս Կարլսենը չորրորդ անգամ է պաշտպանում տիտղոսը։
Մինչեւ դեկտեմբերի 14-ը կանցկացվի 14 դասական պարտիա։ Հավասար հաշվի դեպքում դեկտեմբերի 15-ին կանցկացվի արագ շախմատի 4 պարտիա։ Հավասարության դեպքում կանցկացվի կայծակնային խաղի 2 պարտիա։ Դարձյալ հաղթողին չպարզելու դեպքում, կայծակնային խաղի պարտիաները կլինեն 5-ը։ Եթե դրանից հետո էլ գրանցվի ոչ ոքի, կնշանակվի «արմագեդոն» պարտիա։ Ոչ ոքիի դեպքում, հաղթող կճանաչվի սեւ ֆիգուրներով հանդես եկած շախմատիստը։
Հաղթողը կստանա 1,2 միլիոն եվրո (թայ-բրեյքում՝ 1,1 միլիոն), պարտվողը՝ 800 հազար եվրո (թայ-բրեյքում՝ 900 հազար)։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում