13:47  ,  7 դեկտեմբերի, 2021

ATP Cup․ 16 հավաքական բաժանվել է 4 խմբի

Թենիսի ATP Cup թիմային առաջնության որակավորման արգելքը հաղթահարած 16 հավաքականները բաժանվել են 4 խմբի վիճակահանության արդյունքում։

A խումբ․ Սերբիա, Նորվեգիա, Չիլի, Իսպանիա։

B խումբ․ Ռուսաստան, Իտալիա, Ավստրիա, Ավստրալիա։

C խումբ․ Գերմանիա, Կանադա, Մեծ Բրիտանիա, ԱՄՆ։

D խումբ․ Հունաստան, Լեհաստան, Արգենտինա, Վրաստան։

Խմբերի հաղթողները դուրս կգան կիսաեզրափակիչ։

ATP Cup-ը կանցկացվի Ավստրալիայի Սիդնեյ քաղաքում 2022թ․ հունվարի 1-ից 9-ը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում