13:15  ,  7 դեկտեմբերի, 2021

«Ռոմայի» ղեկավարությունը Մոուրինյոյին հեռացնելու մտադրություն չունի

Իտալական «Ռոմայի» ղեկավարությունը թիմի պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի պաշտոնանկ անելու մտադրություն չունի։

Ակումբի սեփականատեր Ֆրիդկինների ընտանիքը մտադիր է հունվարի տրանսֆերային պատուհանի ժամանակ որոշակի ներդրումներ կատարել նոր խաղացողների ձեռք բերելու համար եւ ցանկանում է նախագծի իրականացումը շարունակել Մոուրինյոյի հետ, հաղորդում է twitter.com/FabrizioRomano-ն:

Մոուրինյոյի պայմանագիրը հռոմեական ակումբի հետ նախատեսված է մինչեւ 2024թ․ հունիս։

Իտալիայի առաջնության 16 խաղից հետո «Ռոման» 25 միավորով 8-րդ տեղում է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս