12:10  ,  7 դեկտեմբերի, 2021

Ռիշարլիսոնը հավասարվեց Կոուտինյոյին Պրեմիեր լիգայի լավագույն բրազիլացի ռմբարկուների ցուցակում

Լիվերպուլի «Էվերտոնի» 24-ամյա հարձակվող Ռիրաշլիսոնը Անգլիայի առաջնության 15-րդ տուրի խաղում Լոնդոնի «Արսենալին» խփած գոլի շնորհիվ հավասարվեց «Լիվերպուլի» նախկին խաղացող Ֆիլիպե Կոուտինյոյին Պրեմիեր լիգայում լավագույն բրազիլացի ռմբարկուների ցուցակում։

Ռիշարլիսոնն ու Կոուտինյոն խփել են 41-ական գոլ եւ կիսում են երրորդ տեղը, հաղորդում է Opta-ն։

Առաջատարներն են Ռոբերտո Ֆիրմինոն («Լիվերպուլ», 70 գոլ) եւ Գաբրիել Ժեզուսը («Մանչեսթեր Սիթի», 52 գոլ)։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում