10:06  ,  7 դեկտեմբերի, 2021

Եղիշե Մելիքյանը երրորդ ամիսն անընդմեջ՝ Պրեմիեր լիգայի լավագույն մարզիչ

Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայում նոյեմբերի լավագույն մարզիչ է ճանաչվել Երեւանի «Փյունիկի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը, հաղորդում է մրցաշարի մամուլի ծառայությունը։ Անցած ամիս անցկացրած չորս խաղում էլ «Փյունիկը» հաղթանակ է տարել։

Եղիշե Մելիքյանը լավագույնն էր ճանաչվել նաեւ սեպտեմբերին եւ հոկտեմբերին։

Նոյեմբերի լավագույն ֆուտբոլիստն էլ «Փյունիկից» է՝ 25-ամյա վենեսուելացի հարձակվող Խոսե Կարաբալյո։

«Փյունիկը» 14 խաղից հետո 32 միավորով երկրորդն է եւ առաջատար «Արարատ-Արմենիայից» (15 խաղ) հետ է 8 միավոր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով