01:56  ,  7 դեկտեմբերի, 2021

«Արսենալը» պարտվեց Լիվերպուլում (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 15-րդ տուրում «Էվերտոնն» ընդունեց Լոնդոնի «Արսենալին» եւ տարավ կամային հաղթանակ 2։1 հաշվով։

Առաջին խաղակեսի ավելացված ժամանակում հաշիվը բացեց հյուրերի նորվեգացի կիսապաշտպան Մարտին Էդեգորը։

Իսպանացի Ռաֆայել Բենիտեսի գլխավորած թիմը հավասարությունը վերականգնեց բրազիլացի հարձակվող Ռիշարլիսոնի գոլի շնորհիվ։

Ավելացված երկրորդ րոպեին լիվերպուլյան ակումբին հաղթանակ բերեց անգլիացի կիսապաշտպան Դեմարայ Գրեյի գոլը։

«Արսենալը» 23 միավորով 7-րդ տեղում է եւ 1 միավոր հետ է 6-րդ տեղում ընթացող «Մանչեսթեր Յունայթեդից»։ «Էվերտոնը» 18 միավորով բարձրացավ 12-րդ տեղ։ Պրեմիեր լիգայի նախորդ 8 խաղում «Էվերտոնը» հաղթանակ չէր տարել (2 ոչ ոքի, 6 պարտություն)։

Անգլիայի առաջնություն, 15-րդ տուր

«Էվերտոն» - «Արսենալ»՝ 2։1 (տեսանյութ)

Ռիշարլիսոն, 79, Դեմարայ Գրեյ, 90+2 - Մարտին Էդեգոր, 45+2

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English